ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

«Հույսը պետք է դնել ժողովրդական ինքնաբուխ շարժումների վրա»

«Հույսը պետք է դնել ժողովրդական ինքնաբուխ շարժումների վրա»
27.02.2014 | 16:50

Մարտի 1-ից անցել է վեց տարի: Այս ընթացքում ձևավորվել են քաղաքացիական շարժումներ, եղել են ընդդիմության պերմանենտ հանրահավաքներ, ակտիվ քաղաքացիները պայքարել են՝ փորձելով թեկուզ քայլ առ քայլ ինչ-որ բան փոխել երկրում:

Ի՞նչ փոխեց մարտի 1-ի քաղաքացիական ընդվզումը մեր հանրային գիտակցության մեջ, երբ այդ օրը տվեցինք տասը զոհ, եղան բազում վիրավորներ, քաղբանտարկյալներ, վերջիններիս ազատության համար պայքարող քաղաքացիական ակտիվ հանրություն:
Մշակութաբան Վարդան Ջալոյանը մեր զրույցի ժամանակ ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ վեց տարվա ընթացքում տեղի են ունեցել կարևոր իրադարձություններ ամբողջ աշխարհում: Նա հիշում է, որ եղել են արաբական գարունը, ռուսական ձմեռը, ուկրաինական վերջին իրադարձությունները, Իսլանդիայի հեղափոխությունը, երբ քաղաքացիները հրաժարվեցին վճարելուց բանկերի պարտքերը:
Վարդան Ջալոյանը այս իրադարձություններից անում է մի հետևություն. ողջ աշխարհում ժողովուրդը դժգոհ է կառավարությունից և պետությունից:
«Մենք տեսնում ենք, որ փոփոխական հաջողությամբ ժողովուրդը շարունակում է պայքարել: Ինչ-որ տեղ հասնում է հաջողության, ինչ-որ տեղ՝ ոչ: Բայց ամենակարևորն այն է, որ այս իրադարձությունների շնորհիվ մարդիկ այսօր ավելի հստակ են հասկանում իրադրությունը, քան վեց տարի առաջ: Վեց տարվա ընթացքում երևի այս փոփոխությունն է տեղի ունեցել: Հենց տարբեր երկրների փորձն էլ ցույց է տալիս, որ մարդիկ չեն վստահում ինչպես իշխանական, այնպես էլ ոչ իշխանական՝ պաշտոնական ընդդիմադիր քաղաքական գործիչներին: Սա շատ կարևոր իրադարձություն է, երբ մարդիկ իրենց հույսը դնում են ժողովրդական ինքնաբուխ շարժման վրա»,- irates.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց Վարդան Ջալոյանը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1311

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ